?

Log in

Previous Entry | Next Entry

Առավոտյան Եվան փորձեց խոսել մոր հետ իր մասին, իր ցանկությունների: Բայց չ՛ստացվեց: Նա հույս ուներ նոր բան գտնել մոր մեջ` նոր հույսեր, նոր կյանք, նոր ընտանիք, միգուցե նաև նոր հայր: Բայց հասկացավ, որ մայրը չի կարող սովորեցնել հորը` սիրել հարազատ երեխային: Աղջկա վիճակի համար մայրն իրեն վատ զգաց, ինչպես Եվան էր հաճախ վատ զգում ծնողների վիճելու պատճառով: Բայց հասարակություն, ընտանիք, ծնողներԽախտվեց նրա խաղաղությունը, անդորրը, առողջությունը: Եվան ինքն իր զոհն էր: Ցնորական նամակները նրան տանում էին դեպի լույսը… §Փրկությո¯ւն¦…

Էլի մի քանի օր, էլի մի քանի ցնցումներ: Եվան արդեն հյուծված էր ու թույլ

Մի քանի օր պահանջվեց, որ նա ոտքի կանգնի ու հավաքի ուժերը: Ջերմության պատճառն անհասկանալի էր: Նույնիսկ բժշկի համար այն հանելուկ մնաց:

_Սթրեսի հետևանք է: Մեդիկամենտներն անզոր են,_ բժիշկը տերմիններով էր խոսում, որ ավելի կիրթ երևա: Այդ ոճը նաև ազդեցիկ է, և միանգամից երևում է արդյունքը, երբ մարդիկ զարմացած ու հիացած նայում են նրան, փորձում ինչ-որ բան հասկանալ:

Երբ մայրը բժշկի հետևից փակեց դուռը, Եվան խորը շունչ քաշեցՀետո երկար ժամանակ փորձում էր հասկանալ կողքի սենյակից եկող խոսակցության իմաստը, բայց գլուխ չ՛հանեց: Ծնողները շատ ցածր էին խոսում: Երևի դեղն էլ շատ ուժեղ էր, բայց ետ բերել այն, ինչը մահացել էր քսան տարվա ընթացքում, չէր կարող:

Մի քանի օրից գրասեղանին նամակների մի կույտ կար: Բոլորն անավարտ էին, անիմաստ, հասցեագրված` Ադամին..

 Մայրը վախենում էր..

 Հայրը զայրանում էր..

 Բժիշկը խորհուդներ էր տալիս..

 Բոլորը միասին տեսնում էին, որ արդյունք չկա..

 Որոշեցին, որ հիվանդանոցն ավելի արդյունավետ կ՛լինի հանգստի համար: Եվան հանգիստ ընդունեց այդ միտքը: Մի քանի իրեր վերցրեց հետը: Դուրս գալուց առաջ բացեց §թաքստոցի¦ դուռն ու հրաժեշտ տվեց կատվին:

  

    

Latest Month

February 2013
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow